ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է

Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
21.01.2021 | 22:40

Մենք երևի ազգովին գիժ ենք կամ էլ հնդկական ֆիլմի հերոսներ, որ երկու օր շարունակ մեկս մյուսին համոզում ենք, թե Շուշին հայկական է: Ավելի ճիշտ՝ մեկս մյուսին չենք համոզում, մենք՝ Շուշին մեր սրտի, հոգու, էության, եսի, արյան մեջ ունեցողներս իշխանության վերին էշելոնում գտնվողներին ենք փորձում ներկայացնել, բացատրել ճերմակ բերդաքաղաքի պատմությունն ու հայկականությունը: Եվ, այո, փորձում ենք, քանզի նրանք մեզ համառորեն հակառակում են ուզում համոզել: Ասես մղձավանջ լինի, երբ Հայաստանի Հանրապետության իշխանությանը Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է համոզի, ապացուցի, որ Շուշին հայկական է, դեռ մի բան էլ ամոթից գետինը մտնի՝ տեսնելով, թե ինչպես են ադրբեջանական լրատվամիջոցները գրում, որ «Փաշինյանը հաստատում է՝ Շուշան հայկական չէ»:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներից կամ խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության անդամներից որևէ մեկը Փաշինյանի այն պնդման մասով, թե «հայկակա՞ն էր արդյոք խորհրդային տարիներին 90 տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշին», որևէ առարկություն չեն հայտնել: Առավել քան համոզված եմ, որ օրինակ, «Իմ քայլում» կա՛ն պատգամավորներ (իհարկե նրանց մատների վրա կարելի է հաշվել), որ Փաշինյանի՝ Շուշիի մասին արած հայատարարությունների հետ անհամաձայն են, բայց նրանց լռությունն ու հնազանդ լինելու աստիճան չարտահայտվելը սպանում է վերջին հույսը, թե իշխանության ներսում հարցերը ստալինյան մեթոդներով չեն լուծվում: Պատգամավորներից կամ ՔՊ-ականներից քանիսի՞ «դուխն» է հերիքել Փաշինյանին ասել՝ «Հարգելի պարոն Փաշինյան, Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք չէր, ու այն հայկական է»: Քանիսի՞ն է հանդգնել խորհուրդ տալ երկրի առաջնորդին, որի խոսքը միջազգային հարթակում ընկալվում է որպես ՀՀ բնակչության ընդհանրական տեսակետ, բառեր, տերմիններ, արտահայտություններ ընտրելիս ծայրաստիճան զգույշ լինել: Իհարկե, ոչ ոք: Այո, ես պնդում եմ, ոչ ոք էլ չունի՛ այդ «դուխն» ու հանդգնությունը: Պատգամավորներից շատերը, վստահ եմ, ինձ հետո փորձելու են հակառակում համոզել, թե Փաշինյանին փակ նիստերի ժամանակ հորդորներ կամ խորհուրդներ տալիս են, բայց ես դրան, ներեցեք, այլևս լուրջ վերաբերվել չեմ կարող:

Եթե իմքայլականներից ու առհասարակ Փաշինյանի թիմակիցներից որևէ մեկը, կրկնում եմ՝ որևէ մեկը, չի հանդգնում խոստովանել, որ «պատերին ծեփելը», «ասֆլտներին պառկըցնելը», «թաթիկները կտրելը», «լափամանից, կերակրատաշտից լափելը», «վնգստացողները», «մկան պես ծակեր մտնելը» երկրի առաջնորդին հարիր խոսք չէ, հետևաբար անկեղծ չեն կարող լինել հավաստիացումները, թե վարչապետին հորդորում են տասը չափել, մեկ կտրել: Եթե այդպես լիներ, ապա 2.5 տարում գեթ մեկ անգամ կարձանագրեինք, որ պետության ղեկը «պատերին տվող», «ասֆալտներին ծեփող» ու «մկան ծակերով» մեզ դեպի «վնգստացող» ապագա տանող վարչապետը վերանայել է իր խոսքն ու բառապաշարը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 76216

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ